Իրան

Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր նվազել է 95%-ով. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր նվազել է 95%-ով. ՄԱԿ

Հորմուզի նեղուցով նավերի օրական տարանցումն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց ի վեր նվազել է ավելի քան 95%-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ են բերված ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցում:

«Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմալուծված է. տարանցիկ փոխադրումները կրճատվել են ավելի քան 95%-ով, ինչը հանգեցրել է էներգապաշարների և պարարտանյութերի մատակարարումների խախտումների», - նշվում է տեքստում:

Կազմակերպության տվյալներով՝ մարտի սկզբին նեղուցով օրական տարանցումը չի գերազանցել 10 նավը, մինչդեռ փետրվարի վերջին շաբաթում այն ​​միջին հաշվով կազմել է 103:

Հորմուզի նեղուցի փակման պատճառով նավթի գինը կտրուկ աճել է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում