Եվրասիական միջկառավարական խորհուրդը հաստատել է ինտեգրման զարգացման փաստաթղթերի փաթեթը

2 րոպեի ընթերցում

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել է 12 փաստաթուղթ. որոշումներն ուղղվել են մասնակից երկրների ինտեգրման զարգացմանը և նրանց տնտեսությունների կայունության բարձրացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը նիստի ընդլայնված մասում առաջարկել է հաստատել մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասին դրույթը, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը, ինչպես նաև արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության փոփոխությունների փաթեթը։

Նրա խոսքով՝ օրակարգում ներառված էր 13 հարց, որոնց մի մասը քննարկվել է նեղ կազմով։ Մասնակիցներին նաև ներկայացվել են մաքսային հայտարարագրման պրակտիկայի, մակրոտնտեսական իրավիճակի և ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման վերաբերյալ հաշվետվություններ։

Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի նախագահությամբ տեղի ունեցած նիստին մասնակցել են միության երկրների կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև դիտորդ պետությունների ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետությունից նիստին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 6-7-ը Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում։

Հայերեն Русский

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն

Հրազդան քաղաքում ջրանջատումներ են սպասվում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ