Իրան

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հետ կապված իրավիճակը «հեղհեղուկ» է. Սպիտակ տուն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հետ կապված իրավիճակը «հեղհեղուկ» է. Սպիտակ տուն

Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների հետ կապված իրավիճակն անկայուն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BBC-ն հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։

Բանակցությունների մասին ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն իրանական կողմը հերքել էր այդ տեղեկությունները։

«Սրանք զգայուն դիվանագիտական քննարկումներ են, և ԱՄՆ-ն բանակցություններ չի վարի մամուլի միջոցով։ Սա հեղհեղուկ իրավիճակ է, և հանդիպումների մասին ենթադրությունները չպետք է վերջնական համարվեն, մինչև դրանք պաշտոնապես չհայտարարվեն Սպիտակ տան կողմից», - ասել է Լևիթը։

Սպիտակ տնից նաև հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իրանի ղեկավարների միջև պաշտոնական հանդիպումների մասին չի հայտարարվել։

Թրամփը մարտի 23-ին հայտնել էր, որ կողմերի միջև բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել համաձայնագրի հասնելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում