Հայաստան

Մենք ունենք խաղաղություն, սակայն ժողովուրդը նաև պետք է տեր կանգնի այդ խաղաղությանը. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Մենք ունենք խաղաղություն, սակայն ժողովուրդը նաև պետք է տեր կանգնի այդ խաղաղությանը. վարչապետ

Զինված ուժերի բարեփոխման ուղղությամբ շատ մեծ քայլեր ենք կատարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Գորիսում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Առաջինն արձանագրեմ, որ մենք ունենք խաղաղություն։ Սակայն պետք է նաև արձանագրենք, թե ինչի համար է մեզ անհրաժեշտ բանակը։ Բանակը մեզ պետք է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ու քաղաքական կայունությունը պահպանելու համար։ Մենք ունենք խաղաղություն, սակայն ժողովուրդը նաև պետք է տեր կանգնի այդ խաղաղությանը։ Որովհետև եթե խաղաղությանը տիրություն չարվեց, շատ արագ այն քարուքանդ կլինի ու կդառնա լրիվ ուրիշ բան։ Մեր աչքի առաջ տեսնում ենք, որ տասնամյակներով կայուն խաղաղ երկրները ընդամենը օրերի ընթացքում հայտնվում են ինչ կարգավիճակում։ Դրա համար մեր խնդրանքն է ձեզ հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս ու տեր կանգնել խաղաղությանը», - ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում