Առաջիկայում հանրությանը հրապարակային ցույց կտանք ձեռք բերված սպառազինությունը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Առաջիկայում իշխանությունները նախատեսում են հանրությանը ներկայացնել վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Կապանում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Զենքերի մասով։ Երկու-երեք ամիս առաջ հայտարարեցինք, որ քաղաքացիներից ովքեր ուզում են տեսնել, թե ինչ ենք ձեռք բերել, կտանեմ ցույց կտամ։ Արդեն քանի խումբ հրավիրել եմ, գնացել ենք, բայց մարդկանց թիվն այնքան մեծ է, որ եկանք եզրակացության, որ պետք է բոլորին, հրապարակային ցույց տանք։ Ու հիմա մտածում ենք, որ առաջիկայում հրապարակային ցույց տանք, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը։ Բայց մենք դա անում ենք նաև խաղաղությունը ընդգծելով և խաղաղության համատեքստում։ Քանի որ խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն։ Մենք մեր ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու։ Դա երևի տեղի կունենա մայիսին, որ ցույց տանք, թե ինչ ենք արել, ինչ ենք ձեռք բերել։ 

Ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք ու հիմնականում 2022-ից հետո ձեռք բերված սպառազինությունը։ Այո, հիմա խաղաղություն է, բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի ունենանք պաշտպանունակ բանակ։ Որովհետև առանց բանակի երկիրը կարող է գայթակղություն լինել ագրեսիայի համար», - ասաց Փաշինյանը։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին