Հայաստան

Առողջության ապահովագրությունը միշտ լինելու է. վարչապետն անդրադարձավ կեղծ լուրերին

1 րոպեի ընթերցում

Առողջության ապահովագրությունը միշտ լինելու է. վարչապետն անդրադարձավ կեղծ լուրերին

Հայաստանում առողջության ապահովագրության համակարգը գործում է թե խորհրդարանական ընտրություններից առաջ, գործելու է նաև հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում՝ անդրադառնալով որոշ միֆերի:

Փաշինյանը նկատեց, որ հաճախ մարդկանց մոտ ուզում են տպավորություն ստեղծել, թե առողջության ապահովագրությունը մինչև ընտրություններ է լինելու:

«Առողջության ապահովագրությունը միշտ է լինելու՝ ընտրություններից առաջ էլ, հետո էլ»,-ասաց վարչապետը՝ հորդորելով ցայտնոտի մեջ չընկնել: 

Վարչապետը շրջում է Սիսիանի փողոցներում, շփվում մարդկանց հետ, անդրադառնում նրանց կողմից բարձրացված տարբեր հարցերին, շնորհակալության խոսքեր լսում կառավարության տարբեր ծրագրերի համար: Նա վստահեցրեց՝ ջրի, ճանապարհների և բոլոր մյուս խնդիրները հերթով լուծվելու են: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում