Եվրոպա

Սուրեն Պապիկյանն ու Թեո Ֆրանկենը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ու Թեո Ֆրանկենը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ ռազմական կրթության, մասնագիտական վարժանքների, ռազմական բժշկության, խաղաղապահության, հումանիտար ականազերծման և այլ ուղղություններով՝ պայմանավորվածություն ձեռք բերելով շարունակել աշխատանքները փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسی中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում