Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ-ում նոր դիրքային բարելավումների մասին ընդդիմության պնդումներին

2 րոպեի ընթերցում

Կա հստակ քարտեզ, դե յուրե նշանակություն ունեցող գիծ, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և նոր դիրքային բարելավումների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը մարտի 12–ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հնչեցրած այն հարցին, որ «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավարը բարձրաձայնում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ-ում նոր դիրքային բարելավումների մասին

«Պաշտպանության նախարարությունը մանրամասն պարզաբանում տվել է, լրացուցիչ ի”նչ կա պարզաբանելու․․․ Կա հստակ սահմանագիծ և մենք գիտենք ՝ որտեղ է Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունը:

Հայաստան

ՀՀ ՊՆ-ն հերքում է Հայաստանի տարածքում Ադրբեջանի ԶՈՒ նոր դիրք տեղակայելու մասին պնդումները

Իհարկե, զուգահեռռ ասել ենք, որ կան տարածքների հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք կլուծվեն սահմանազատման գործընթացում։ Ձեր նշած դեպքն իմ նշած դեպքի հետ կապ չունի»,– ընդգծեց վարչապետը։

Անդրադառնալով հարցին, թե չի պատրաստվում արդյոք հանդիպել Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորածների ծնողներին, Նիկոլ Փաշինյանը նկատեց․

«Ես անհետ կորածների հարազատների հետ տասնյակ անգամներ եմ հանդիպել։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ պետք է հասկանանք՝ այդ հանդիպումների արդյունքում ինչ խնդիր ենք լուծում կամ ուզում լուծել։ Եթե ես տեսնեմ, որ պատասխանատու այս կամ այն մարմինների հետ շփումներն անհրաժեշտ են դարձնում, որ ես էլ հանդիպեմ՝ կհանդիպեմ: Ես երբեք որևէ հանդիպումից չեմ խուսափում, ուղղակի հանդիպման նպատակը, օրակարգն, արդյունավետությունը պետք է հասկանալ»։

Հայերեն Español فارسی ქართული Русский 中文

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել