Ցավ ենք ապրում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում. Նիկոլ Փաշինյանը՝ Եվրախորհրդարանում

2 րոպեի ընթերցում

Ցավ ենք ապրում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում. Նիկոլ Փաշինյանը՝ Եվրախորհրդարանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում անդրադարձել է Իրանում և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տիրող իրավիճակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթում վարչապետը նշել է, որ Հայաստանը խորը ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում։

«Իրանը մեր լավ բարեկամն է, հազարամյա հարեւանը։ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների ծավալը արդեն տեսել եք։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան մեր լավ գործընկերներն են։ Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։ Մենք ցավ ենք ապրում տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին առավել եւս՝ մենք փոքր, համեստ պետություն ենք եւ մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության եւ գործընկեր առաջնորդների իմաստնության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ»,- ասել է ՀՀ վարչապետը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն հայտարարել էին Իրանին հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Իրանն էլ իր հերթին պատասխան հարվածներ է սկսել Իսրայելի և Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ ռազմաբազաների և ենթակառուցվածքների ուղղությամբ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում