«Կանայք տնօրենների խորհրդում» 2025-2026թթ. վերապատրաստում. հաջող ավարտ և նոր հորիզոններ

3 րոպեի ընթերցում

Փետրվարի 26-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հանդիսավոր կերպով եզրափակեց «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման ծրագիրը, որը մեկնարկել էր 2025 թվականի նոյեմբերի 21-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կորպորատիվ կառավարման կենտրոնը։

Ծրագիրն իրականացվել է «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» նախաձեռնության շրջանակներում՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսավորմամբ և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ։

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն անկախ փորձագիտական հարթակ է, որի առաքելությունն է կորպորատիվ կառավարման միջազգային առաջադեմ պրակտիկայի և սկզբունքների, ինչպես նաև բարեվարքության մշակույթի առաջխաղացումը՝ որպես Հայաստանի գործարար միջավայրի կենսունակության և մրցունակության հիմնաքար։

48 նոր շրջանավարտ, 78% գիտելիքի աճ

Վերապատրաստումն ավարտել է 48 բարձրակարգ մասնագետ՝ մասնավոր, հանրային և ոչ առևտրային հատվածներից, ովքեր այժմ պատրաստ են ստանձնել պատասխանատու դերեր կազմակերպությունների խորհուրդներում և գործադիր ղեկավար թիմերում։ Առանձնահատուկ նշանակություն ունի նաև տղամարդ մասնակիցների ներգրավվածությունը, քանի որ կորպորատիվ կառավարման գիտելիքը համընդհանուր է և հավասարապես արժեքավոր խորհրդի բոլոր անդամների համար՝ անկախ սեռից։

Մասնակիցների գիտելիքների աճը կազմել է տպավորիչ 78%, իսկ շրջանավարտների 98%-ն հայտնել է պատրաստակամություն՝ ջատագովելու ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրումը սեփական կազմակերպություններում։

«Այս արդյունքները վկայում են ոչ միայն վերապատրաստման արդյունավետության, այլև մեր մասնակիցների բացառիկ նվիրվածության մասին։ Համոզված եմ, որ այս 48 շրջանավարտները կդառնան կորպորատիվ կառավարման բարեփոխումների իրական շարժիչ ուժը Հայաստանում», - նշել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը։

««Կանայք տնօրենների խորհրդում» եռամսյա ծրագիրը, որն անմիջականորեն առնչվում է նաև իմ մասնագիտական աշխատանքին, ինձ համար բացահայտում էր։ Կառավարման լավ մշակույթը չի կարող գոյություն ունենալ առանց հստակ, թափանցիկ և վստահություն ձևավորող հաղորդակցության։ Ծրագիրն ինձ տվեց ոչ միայն նոր գիտելիք, այլև նոր հայացք՝ հաղորդակցության դերի վրա կորպորատիվ մշակույթի կերտման գործում։ Մասնակիցների գիտելիքների 78% աճը վկայում է, որ ճիշտ պահին, ճիշտ մարդկանց տրված գիտելիքը փոփոխություն է առաջացնում ցանկացած ոլորտում», - նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

Ավարտական միջոցառմանը ողջույնի խոսք հղեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը։

Հայերեն English

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները