Ռուսաստան

Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի շուրջ հետագա բանակցությունների: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պատրաստ ենք բանակցությունների», - ասել է Լավրովը՝ հանդես գալով «կլոր սեղանի» ընթացքում, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ իրադրության կարգավորման թեմային։

«Բայց կրկնում եմ՝ մենք տեսնում ենք, թե ինչպես են բանակցությունները շատ հաճախ քող դառնում ոչ այնքան բարեկամական գործողությունների համար», - հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Մասնավորապես, ըստ Լավրովի, Միացյալ Նահանգները ներկայում շարունակում է հետախուզական տեղեկատվություն փոխանցել Ուկրաինային, զենք վաճառել եվրոպական երկրներին, որոնք, իրենց հերթին, դրանք փոխանցում են Ուկրաինային, ինչպես նաև ուժեղացնում են Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշումը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում