Օմանից Երևան ևս մեկ հատուկ չվերթ կիրականացվի

2 րոպեի ընթերցում

Օմանից Երևան մարտի 4–ին ևս մեկ հատուկ չվերթ կիրականացվի, որով Հայաստան կժամանեն Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ  ստեղծված իրավիճակի հետևանքով տարածաշրջանի տարբեր երկրներում մնացած քաղաքացիները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանատունը՝ նշելով, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող են ձեռք բերել՝ զանգահարելով +37433309013 կամ +37494366540 հեռախոսահամարներով։

«Այն քաղաքացիներն, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 4-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։

Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/v9UNjFN34GxUy7zr6՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն»,– հայտնում են դեսպանությունից։

Հայաստան

Օմանից առաջին հատուկ չվերթը ժամանել է Երևան

Ավտոբուսները շարժվելու են հետևյալ վայրերից և ժամանակացույցով․

Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին ժամը 02:00-ին, ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։

Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 4-ին ժամը 02:00-ին, ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։

Դեսպանությունից զգուշացնում են, որ գրանցվեն բացառապես այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։

Ընդգծվում է, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը մոտ 12-13 ժամ։

Օմանից առաջին հատուկ չվերթը մարտի 3-ին ժամը 06:15-ին  ժամանել է Երևան։  Չվերթով Հայաստան են ժամանել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ  ստեղծված իրավիճակի հետևանքով տարածաշրջանի տարբեր երկրներում մնացած քաղաքացիները:

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն