Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի ՊՀԾ-ի քառամյա ծրագիրը՝ Հայաստանի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի ՊՀԾ-ի  քառամյա ծրագիրը՝ Հայաստանի վերաբերյալ

Հռոմում 2026 թվականի փետրվարի 25-ին ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)՝ Հայաստանի 2026-2030թթ. ծրագիրը:

Այն ուղենիշային է լինելու հաջորդ հինգ տարիների ընթացքում Հայաստանի և ՊՀԾ-ի միջև համագործակցության համար, մասնավորապես՝ Հայաստանում պարենային անվտանգության ամրապնդման, խոցելի խմբերի հումանիտար կարիքների հասցեագրման և արտակարգ իրավիճակների նկատմամբ ՀՀ դիմադրողականության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության կարողությունների զարգացման գործում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Իտալիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՀՀ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, որն իր խոսքում անդրադարձել է երկրի ծրագրային փաստաթղթի հիմնական ուղղություններին՝ ուղղված ՀՀ կայուն զարգացմանը և ապագային միտված համատեղ արձագանքի ապահովմանը:

Այս համատեքստում կարևորվել է, որ փաստաթուղթը լիովին համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանն ու ռազմավարություններին, ինչպես նաև Հայաստանի` ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի առաջնահերթություններին, մասնավորապես՝ ոչ մի համայնք անտեսված չթողնելու նպատակի իրագործման տեսանկյունից։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում