Սոցիալական հարցեր

Կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար Կառավարությունը տարեկան լրացուցիչ 75 միլիարդ դրամ կհատկացնի

1 րոպեի ընթերցում

Կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար Կառավարությունը տարեկան լրացուցիչ 75 միլիարդ դրամ կհատկացնի

Կենսաթոշակները և ծերության ու հաշմանդամության նպաստները մինչև 10 հազար դրամով բարձրացնելու համար Հայաստանի կառավարությունը լրացուցիչ տարեկան կհատկացնի շուրջ 75 մլրդ դրամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Կենսաթոշակները և ծերության ու հաշմանդամության նպաստները մինչև 10 հազար դրամով բարձրացնելու համար լրացուցիչ տարեկան կհատկացնենք շուրջ 75 մլրդ դրամ (ավելի քան 660 հազար մարդու կվերաբերվի)։ 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան մինչև 10 հազար դրամով։ Թեմայի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ էր ներկայացրել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում