Քաղաքականություն

ՀՀ վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա նաև նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա Բլոնսկայայի հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում