Իրանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
1 րոպեի ընթերցում

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրան է այցելել փետրվարի 23-ին։