Տնտեսություն

Կառավարության ծրագրով սահմանված միջին տնտեսական աճի ցուցանիշը գերակատարվել է. Պապոյան

1 րոպեի ընթերցում

Կառավարության ծրագրով սահմանված միջին տնտեսական աճի ցուցանիշը գերակատարվել է. Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված միջին տնտեսական աճի թիրախը գերակատարվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Կառավարության 2021-2026թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ցուցանիշը գերակատարված է և կազմում է 7,9%։ Սա մոտ 2,3 անգամ ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը»,- գրել է Պապոյանը։

Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7.2 տոկոս։  

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում