Երևան

Երևանի քաղաքապետը Քուվեյթի դեսպանին է ներկայացրել ներդրումային հետաքրքրություն առաջացնող քաղաքաշինական խոշոր նախագծերը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը Քուվեյթի դեսպանին է ներկայացրել ներդրումային հետաքրքրություն առաջացնող քաղաքաշինական խոշոր նախագծերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Տիգրան Ավինյանը հետաքրքրություն է հայտնել Երևանի և Էլ Քուվեյթի միջև գործընկերային կապերի հաստատման գործում: Նա ընդգծել է, որ Երևանը կենսունակ և արագ զարգացող մայրաքաղաք է՝ արդիականացման ու նորարարության զգալի ներուժով, և այս համատեքստում կարևորում է գործընկեր քաղաքների հետ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերի իրագործումն ու խելացի  լուծումների մշակումը: 

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:

Հանդիպմանը Երևանի քաղաքապետը դեսպանին է ներկայացրել նաև քաղաքաշինական այն խոշոր նախագծերը, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն առաջացնել:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում