Աշխարհ

Միջերկրածովյան հարցերով եվրոպական հանձնակատարը կներկայացնի ԵՄ-ն ԱՄՆ-ում կայանալիք «Խաղաղության խորհրդի» նիստում

1 րոպեի ընթերցում

Միջերկրածովյան հարցերով եվրոպական հանձնակատարը կներկայացնի ԵՄ-ն ԱՄՆ-ում կայանալիք «Խաղաղության խորհրդի» նիստում

Միջերկրածովյան և դեմոգրաֆիայի հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցան (Dubravka Šuica) կներկայացնի ԵՄ-ն փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք «Խաղաղության խորհրդի» նիստում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն:

«Ես հաստատում եմ, որ հանձնակատարն այս շաբաթ կմեկնի Վաշինգտոն՝ «Խաղաղության խորհրդի» նիստի Գազայի հատվածին մասնակցելու համար», - նշել է նա։

ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը չի աջակցում «Խաղաղության խորհրդի» հնարավոր գլոբալ դերի ԱՄՆ գաղափարին և կսահմանափակի միայն Գազայի հարցերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում