Իրավունք

Պայթյունի ահազանգ Թալինի բենզալցակայաններից մեկում. նախնական տվյալներով տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Պայթյունի ահազանգ Թալինի բենզալցակայաններից մեկում. նախնական տվյալներով տուժածներ չկան

Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 16-ին ժամը 15։26-ին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնել են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով՝ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում