Ինդոնեզիան պատրաստվում է խաղաղապահ ուժերի շրջանակում 1000 զինվորականի տեղակայել Գազայում

2 րոպեի ընթերցում

Ինդոնեզիան պատրաստվում է 1000 զինվորականի տեղակայել Գազայում մինչև 2025թ․-ի ապրիլի սկիզբ՝ որպես բազմազգ խաղաղապահ ուժերի մաս։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է բանակի խոսնակ Դոնի Պրամոնոն։

Նա նշել է, որ զինվորականների տեղակայման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն՝ հավելելով, որ մինչև հունիս ընդհանուր առմամբ 8000 զինվորական պատրաստ կլինի տեղակայման։

«Մեկնման ժամանակացույցը ամբողջությամբ կախված է պետության քաղաքական որոշումներից և համապատասխան միջազգային մեխանիզմներից», - ասել է նա։

Ինդոնեզիայի նախագահ Պրաբովոն պատրաստվում է մեկնել Վաշինգտոն՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ այս շաբաթ կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին պաշտոնական հանդիպմանը։

Խորհրդի ստեղծումը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով՝ որպես Թրամփի վարչակազմի՝ Իսրայելի և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ խմբավորման միջև Գազայում պատերազմը դադարեցնելու ծրագրի մի մաս։

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 14-ին հայտարարել է, որ իր զինվորականների մասնակցությունը Գազայում ՄԱԿ-ի կողմից լիազորված Միջազգային կայունացման ուժերին չպետք է մեկնաբանվի որպես որևէ կողմի հետ քաղաքական հարաբերությունների կարգավորում։

«Ինդոնեզիան հետևողականորեն մերժում է ցանկացած ձևով պաղեստինցի ժողովրդի դեմոգրաֆիկ փոփոխության կամ հարկադիր տեղահանման կամ վերաբնակեցման բոլոր փորձերը», - հայտարարել է նախարարությունը։

Նախարարությունը նաև նշել է, որ տեղակայումը, որն ունի ոչ մարտական, մարդասիրական մանդատ, կարող է իրականացվել միայն Պաղեստինի իշխանությունների համաձայնությամբ, և որ Ինդոնեզիայի զորքերը նաև որևէ կողմի ապառազմականացնելու մանդատ չեն ունենա։

Ինդոնեզիան չի ճանաչում և չի պահպանում որևէ դիվանագիտական ​​հարաբերություններ Իսրայելի հետ։

Հայերեն Русский

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր