Ռուսաստան

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հինգ եվրոպական երկրների հայտարարությունը Նավալնիի թունավորման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հինգ եվրոպական երկրների հայտարարությունը Նավալնիի թունավորման վերաբերյալ

Հինգ եվրոպական երկրների եզրակացությունները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ էպիբատիդինով քրեակատարողական հիմնարկում թունավորման վերաբերյալ «տեղեկատվական արտանետում» են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին РБК-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Հենց այն պահին, երբ նրանք պետք է ներկայացնեին Nord Stream 1/2-ի (Nord Stream գազատարներ, – խմբ) հետաքննության արդյունքները, նրանք բարձրացրին Նավալնիի թեման։ Երբ նրանց պաշտոնապես խնդրվեց տրամադրել Նավալնիի թեստերի արդյունքները, նրանք սենսացիոն պատմություններ տարածեցին Սկրիպալների մասին։ <…> Երբ թեստերի արդյունքները հասանելի լինեն, երբ նյութերի բանաձևերը հասանելի լինեն, կլինի մեկնաբանություն։ Առանց դրա բոլոր խոսակցություններն ու հայտարարությունները տեղեկատվական արտանետում են, որոնք նախատեսված են Արևմուտքի հրատապ խնդիրներից ուշադրությունը շեղելու համար», - հայտարարել է Զախարովան։

Հինգ երկրներ` Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սպանվել է բանտում հատուկ թույնի կիրառմամբ, ինչը Ռուսաստանի կողմից քիմիական զենքի մասին Կոնվենցիայի խախտում է։

Մի քանի անկախ լաբորատորիա Նավալնիի ընտանիքի կողմից դուրս բերված նմուշներում հայտնաբերել է էպիբատիդին՝ հարավամերիկյան Epipedobates tricolor գորտի մաշկից ստացվող խիստ թունավոր նյութ: Էպիբատիդինը նեյրոտոքսին է, որն ազդում է նիկոտինային ու մուսկարինային ացետիլխոլինային ռեցեպտորների վրա: Այս ռեցեպտորները ներգրավված են ցավի փոխանցման, ինչպես նաև շարժման ու այլ ֆունկցիաների մեջ: Էպիբատիդինը առաջացնում է ամբողջ մարմի զգայունության կորուստ, որը կարող է արագորեն զարգանալ մինչև լիակատար կաթվածահարություն ու շնչառության դադարեցում։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում