Վերացվել է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի որոշումը. նրա նկատմամբ կկիրառվի տնային կալանք

1 րոպեի ընթերցում

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց կալանքը փոխվել է, նրա նկատմամբ կկիրառվի տնային կալանք։

«Արմենպրես»- փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։  

«Քիչ առաջ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշեց կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը և Մկրտիչ Սրբազան ազատվեց կալանքից»,- գրել է Զոհրաբյանը։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածներով։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հայերեն English