Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ պրոֆեսորի և դոցենտի պաշտոնների համալրման համար

2 րոպեի ընթերցում

Ռուս-հայկական համալսարանը (ՌՀՀ) հայտարարում է մրցույթ պրոֆեսորի և դոցենտի պաշտոնների համալրման համար: 

Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի փետրվարի 12-ից մինչև մարտի 25-ը ներառյալ՝ հետևյալ հասցեով․ ք. Երևան, Հովսեփ Էմինի փող. 123, Ռուս-հայկական համալսարան, 2-րդ հարկ, 211 սենյակ (Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտ)։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ 

· մրցույթին մասնակցելու դիմում,

· անձնական տվյալների մշակման համաձայնություն,

· անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ID քարտ, սոցիալական քարտ),

· գիտամանկավարժական գործունեության մասին հաստատող տեղեկանք,

· կադրերի հաշվառման անձնական թերթիկ 3×4 չափի լուսանկարով, · ինքնակենսագրություն կամ ռեզյումե (CV),

· բարձրագույն կրթության դիպլոմ(ների) պատճեն(ներ),

· գիտական աստիճանի և գիտական կոչման առկայությունը հաստատող փաստաթղթերի պատճեններ,

· հրապարակված գիտական և ուսումնական աշխատանքների ցանկ՝ հաստատված հաստատության գիտական քարտուղարի կամ այլ պատասխանատու անձի կողմից,

· սանիտարական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),

· զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),

· պահանջներին համապատասխանող այլ փաստաթղթեր։

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ (012) 26-04-19 հեռախոսահամարով կամ ՌՀՀ կայքում։

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան