Կրթություն

Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ պրոֆեսորի և դոցենտի պաշտոնների համալրման համար

2 րոպեի ընթերցում

Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ պրոֆեսորի և դոցենտի պաշտոնների համալրման համար

Ռուս-հայկական համալսարանը (ՌՀՀ) հայտարարում է մրցույթ պրոֆեսորի և դոցենտի պաշտոնների համալրման համար: 

Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի փետրվարի 12-ից մինչև մարտի 25-ը ներառյալ՝ հետևյալ հասցեով ք. Երևան, Հովսեփ Էմինի փող. 123, Ռուս-հայկական համալսարան, 2-րդ հարկ, 211 սենյակ (Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտ)։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը 

· մրցույթին մասնակցելու դիմում,

· անձնական տվյալների մշակման համաձայնություն,

· անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ID քարտ, սոցիալական քարտ),

· գիտամանկավարժական գործունեության մասին հաստատող տեղեկանք,

· կադրերի հաշվառման անձնական թերթիկ 3×4 չափի լուսանկարով, · ինքնակենսագրություն կամ ռեզյումե (CV),

· բարձրագույն կրթության դիպլոմ(ների) պատճեն(ներ),

· գիտական աստիճանի և գիտական կոչման առկայությունը հաստատող փաստաթղթերի պատճեններ,

· հրապարակված գիտական և ուսումնական աշխատանքների ցանկ՝ հաստատված հաստատության գիտական քարտուղարի կամ այլ պատասխանատու անձի կողմից,

· սանիտարական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),

· զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),

· պահանջներին համապատասխանող այլ փաստաթղթեր։

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ (012) 26-04-19 հեռախոսահամարով կամ ՌՀՀ կայքում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում