Արտաքին քաղաքականություն

Տիգրան Բալայանն ու Էլս Վան Հոֆն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հարցերին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Բալայանն ու Էլս Վան Հոֆն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հարցերին

Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Բելգիայի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Բելգիա ընդլայնվող հարաբերությունների շրջանակում նախատեսվող բարձրաստիճան այցերին, համագործակցության մակարդակի բարձրացման հարցերին։

Տիգրան Բալայանը ներկայացրել է վաշինգտոնյան համաձայանությունների արդյունքները՝ առանձնանշելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարված այցի գլխավոր ձեռքբերումները։

Այս համատեքստում դեսպանը կարևորել է հարատև խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի հնարավորությունները։

Տիգրան Բալայանը կրկին բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների վերադարձի հրամայականը՝ խաղաղության ամրապնդման համատեքստում։ 

Դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանականների անվերապահ աջակցության և Հայաստանին առնչվող թեմաներում շարունակական հետևողականության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում