Աշխարհ

Կուբայում նավթային էմբարգոյի պատճառով ինքնաթիռների համար նախատեսված վառելիքը սպառվում է

1 րոպեի ընթերցում

Կուբայում նավթային էմբարգոյի պատճառով ինքնաթիռների համար նախատեսված վառելիքը սպառվում է

ԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ սահմանված նավթային էմբարգոն ավելի ու ավելի մեծ խնդիրներ է ստեղծում։ Ավիացիոն իշխանությունները արգելել են տարածաշրջանում թռչող բոլոր ինքնաթիռներին վայրէջք կատարել կղզում՝ վառելիք լցնելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Վառելիքի պակասը խաթարել է Կուբայի զբոսաշրջության ոլորտում կարևոր դեր ունեցող երկարատև չվերթները, իսկ Air Canada-ն երկուշաբթի օրվանից ամբողջությամբ դադարեցրել է դեպի կղզի իր չվերթները։

Կուբացիները կկարողանան միաժամանակ գնել ոչ ավելի, քան 20 լիտր վառելիք և միայն դոլարով։ Հասարակական տրանսպորտը գործում է զգալի ընդհատումներով, շատ ավտոբուսներ ընդհանրապես չեն աշխատում։ Տեղի բնակիչները փորձում են հարմարվել արտակարգ իրավիճակին։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը նախօրեին խոստացել էր, որ իր երկիրը օգնություն կուղարկի Կուբա և կօգտագործի բոլոր դիվանագիտական ​​միջոցները՝ դեպի կղզի պետություն նավթի մատակարարումները վերսկսելու համար։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում