Ռուսաստան

ԵԱՀԿ գործող նախագահը Լավրովի հետ քննարկել է ԵԱՀԿ-ի դերն Ուկրաինայում հրադադարի հարցում

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ գործող նախագահը Լավրովի հետ քննարկել է ԵԱՀԿ-ի դերն Ուկրաինայում հրադադարի հարցում

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ հայտնել է, որ կցանկանար քննարկել այն հարցը, թե ԵԱՀԿ-ն ինչ դեր կարող է կատարել Ուկրաինայում հրադադարի հաստատման գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես այստեղ եմ, որպեսզի բացեմ այս կազմակերպության (ԵԱՀԿ-ի) հետ դռները։ Վերջին երեք տարվա ընթացքում անհնար է եղել մասնակցել նույն կերպ մտածող երկրների միջև երկխոսությանը, և մենք կցանկանայինք կենտրոնանալ դրա վրա... Կքննարկենք կազմակերպությանն այնպիսի դեր տալու հնարավորությունը, որը թույլ կտա մեզ քննարկումներ անցկացնել, նախապատրաստվել հաշտության պլանի և հրադադարի ստորագրմանը», - ասել է Կասիսը։

Բանակցություններին մասնակցել է նաև ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում