Աշխարհ

Գիտնականներն Արեգակի վրա ավելի քան 50 ուժեղ բռնկում են գրանցել վերջին երեք օրում

2 րոպեի ընթերցում

Գիտնականներն Արեգակի վրա ավելի քան 50 ուժեղ բռնկում են գրանցել վերջին երեք օրում

Գիտնականներն Արեգակի ակտիվության աճ են գրանցում.  փետրվարի առաջին երեք օրերին տեղի է ունեցել ավելի քան 50 ուժեղ բռնկում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին փետրվարի 4-ին հաղորդել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։

«Մի քանի օր առաջ սկսված արեգակնային ակտիվության սրումից առաջացած առաջին խոտորումները պետք է սկսեն Երկիր հասնել վաղը։ Դրա հետ մեկտեղ, չնայած ակտիվ պրոցեսների բացառիկ բարձր մակարդակին (միայն փետրվարի առաջին երեք օրերին Արեգակի վրա գրանցվել է X բարձր դասի հինգ բռնկում և M մակարդակի շուրջ 50 բռնկում), առայժմ սպասվում են մագնիսական թույլ փոթորիկներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գիտնականների խոսքով՝ դրա պատճառն այն է, որ արեգակնային ակտիվության կենտրոնները միայն վերջերս են դուրս եկել Երկրի վրա ազդեցության գոտի, և պլազմային արտանետումների հիմնական ծավալը կշրջանցի Երկիրը՝ միայն մասամբ ազդելով մոլորակի վրա։

Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման ինտենսիվությունից, բաժանվում են հինգ կատեգորիայի՝ A, B, C, M և X: M դասի բռնկումները համարվում են ուժեղ. դրանք կարող են ռադիոխանգարումներ առաջացնել Երկրի վրա և հնարավոր գեոմագնիսական փոթորիկներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում