ՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին պատմող տեսանյութը ՀՀ վարչապետը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հրավերն ընդունելու և այսօր կայանալիք «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը մասնակցելու համար՝ կարևորելով նրա ներկայությունը միջոցառմանը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական առաջընթացին։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և բարձր գնահատանքի համար՝ ընդգծելով խաղաղության և փոխադարձ վստահության վրա հիմնված նախաձեռնությունների կարևորությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ կմասնակցի նաև «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։ 

Այցի շրջանակում տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ 

Քաղաքականություն

Փաշինյանն ու Ալիևը հանդիպման ընթացքում ընդգծել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության  ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

Հայերեն العربية English فارسی Français Русский