Հայկական գինիները կներկայացվեն Ֆրանսիայի WineParis և Ճապոնիայի FOODEX ցուցահանդեսներին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի  և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ հայկական գինեգործական 23 ընկերություն այս տարի ևս կմասնակցի գինեգործության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկին՝ WineParis ցուցահանդեսին։ Ֆրանսիայի մայրաքաղաքում փետրվարի 9-11-ը կայանալիք միջոցառմանը Հայաստանի գինի արտադրող ընկերությունները ներկայանալու են ազգային միասնական տաղավարով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ միջոցառմանը ներկայացվելու է հայկական արտադրության գինու 230 տեսակ։

«Սա լավ հնարավորություն է ներկայացնելու մեր որակյալ գինիների տեսականին, հասկանալու տվյալ շուկան, գնային քաղաքականությունը։ Հայաստանի գինեգործությունը շատ յուրահատուկ է, տարիներ շարունակ չենք կորցրել մեր սորտային առանձնահատկությունը, դրանով մենք դառնում ենք հետաքրքիր։ Ուզում ենք միջազգային քարտեզում մեզ դիրքավորել որպես հնագույն գինեգործական երկիր՝ շեշտը դնելով մեր տեղածին սորտերի ու ավանդական տեխնոլոգիաներով պատրաստված որակյալ գինիների վրա»,-ասաց Զարուհի Մուրադյանը։

Փարիզից անմիջապես հետո՝ մարտին, հայկական գինի արտադրող ընկերությունները կմեկնեն Ճապոնիա, որտեղ մասնակցելու են հեղինակավոր FOODEX ցուցահանդեսին։ Զարուհի Մուրադյանը նկատեց, որ Ճապոնիան գինու սպառման ուղղությամբ զարգացող երկիր է և հայկական արտադրությամբ այդ շուկա մտնելու մեծ ներուժ կա։ Նախորդ տարի այս ցուցահանդեսին Հայաստանից մասնակցել է 10 ընկերություն, այս տարի՝ 17։ Զարուհի Մուրադյանը նկատեց, որ Ճապոնիայում բավական մեծ հետաքրքրություն կա հայկական գինու նկատմամբ։

«Նման ցուցահանդեսները ոչ միայն հարթակ են պայմանագրեր կնքելու, նոր գործընկերներ ձեռք բերելու, այլև հնարավորություն է մեր երկիրը ներկայացնելու, դիրքավորելու որպես որակյալ գինի արտադրող երկիր։ Հանդիպումներ ենք ունենում գինու փորձագետների հետ, փորձի փոխանակում ենք կատարում։ Աշխատանք ենք տանում լրագրողների հետ»,-ասաց Զարուհի Մուրադյանը՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, միջազգային շուկայում հայկական գինու նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։

Հայերեն العربية English Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26