Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում

2 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանային հակամարտության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

«Ամերիկացիները պետք է իմանան՝ եթե նրանք պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ, - ասել է Խամենեին կիրակնօրյա ելույթի ժամանակ։ - (Խմբ.՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) մշտապես ասում է, որ նավեր է բերել.... Իրանցի ժողովուրդը չի վախենա նման բաներից»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն  բազմիցս սպառնացել է Իրանին ռազմական գործողություններով՝ նրա միջուկային ծրագրի և բողոքի ցույցերի դաժան ճնշման պատճառով: Հունվարի 31-ի երեկոյան Ֆլորիդա մեկնելու ճանապարհին լրագրողների հարցին՝ արդյոք որոշել է, թե ինչ գործողություններ է պատրաստվում ձեռնարկել Իրանի նկատմամբ, Թրամփը պատասխանել է, որ չի կարող դա ասել, սակայն հավելել է, որ Իրանը «լուրջ բանակցություններ» է վարում Վաշինգտոնի հետ։ Նա հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի համաձայնության գալ ինչ-որ «ընդունելի» բանի շուրջ: Ընդ որում, Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի «շատ մեծ և հզոր նավեր»:

Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ «լուրջ բանակցություններ» է վարում

Ուժերի կուտակման շրջանակներում ԱՄՆ-ն տարածաշրջան է ուղարկել «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խումբը, իսկ անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ այն գործում է Արաբական ծովում։

Իր հերթին, Իրանը հայտարարել է մարտական հրաձգություններով երկօրյա ռազմածովային զորավարժություններ սկսելու մասին Հորմուզի նեղուցում՝ աշխարհի կարևորագույն նավագնացության ուղիներից մեկում և էներգակիրների մատակարարումների առանցքային երթուղում։

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել F-35A կործանիչների և ՌԷՊ-ի ինքնաթիռների խմբեր. ItaMilRadar

Հայերեն English Русский