Արտաքին քաղաքականություն

Լիբանանում Հայաստանի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Յուսեֆ Ռաջջիին

1 րոպեի ընթերցում

Լիբանանում Հայաստանի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Յուսեֆ Ռաջջիին

Լիբանանում Հայաստանի դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջջիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Յուսեֆ Ռաջջին հաջողություն է մաղթել դեսպան Բաղդասարյանին իր առաքելության մեջ՝ հայտնելով իր պատրաստակամությունը դեսպանության աշխատանքներին աջակցելու գործում: 

Սարմեն Բաղդասարյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար։ Նա վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում