ԵՄ-ն հաստատեց նոր պատժամիջոցներն Իրանի դեմ

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները հունվարի 29-ին ընդունել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Պատժամիջոցների մասին ավելի վաղ խոսել էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն՝ հայտարարելով, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանի այդ երկրում բողոքի ցույցերը դաժանաբար ճնշելու պատճառով։

«Մենք այսօր եվրոպական պատժամիջոցներ կսահմանենք Իրանում բռնաճնշումների համար պատասխանատուների՝ կառավարության անդամների, դատախազների, ոստիկանապետերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամների և ինտերնետի անջատման պատասխանատուների նկատմամբ», - ասել էր նա ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ նիստից առաջ։ Բարոն հայտնել էր, որ ԵՄ-ն կսառեցնի ավելի քան 20 ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները և կարգելի նրանց մուտքը ԵՄ երկրներ։

Ակնկալվում է, որ նախարարները համաձայնության կգան նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԵՄ համար ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հարցում։

Ավելի վաղ այս մասին հայտարարությամբ էր հանդես եկել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մենք նոր պատժամիջոցներ ենք սահմանում Իրանի նկատմամբ, և ես նաև ակնկալում եմ, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառենք ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Սա նրանց կդասի «Ալ Քաիդա»-ի, «Համաս»-ի, «ԴԱԻՇ»-ի հետ նույն շարքում։ Եթե դուք գործում եք որպես ահաբեկիչ, ձեզ պետք է վերաբերվեն որպես ահաբեկչի։ Ակնհայտ է, թե ինչ ենք տեսնում. Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը և ռեժիմի կողմից ձեռնարկված միջոցները իսկապես ծանր են։ Ահա թե ինչու մենք նաև հստակ ուղերձ ենք հղում, որ եթե դուք ճնշում եք մարդկանց, դա գին ունի, և դուք նաև պատժամիջոցների կենթարկվեք դրա համար», - ասել էր նա։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի