Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է արհեստական բանականության կիրառման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է արհեստական բանականության կիրառման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Նշվում է, որ կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ ունի ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում։ 

«Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով զարգացնել արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը»,-նշել է արտաքին գերատեսչությունը:

Հաղորդվում է, որ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին կոնվենցիան ստորագրելու և այս ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման ջանքերին միանալու համար։

Շրջանակային կոնվենցիան առ այսօր ստորագրել է 17, այդ թվում՝ ԵԽ անդամ ու դիտորդ երկիր, ինչպես նաև ԵՄ-ն։

Կոնվենցիան այս պահին ստորագրած երկրները. Անդորրա, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Մոնտենեգրո, Նորվեգիա, Մոլդովա, Սան Մարինո, Շվեյցարիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, ԵԽ դիտորդ երկրներից՝ ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, ԵԽ ոչ անդամ երկրներից՝ Իսրայել, Ուրուգվայ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում