ՀՀ ԱՍՀ նախարարը մասնակցում է Ռիյադում անցկացվող Աշխատաշուկայի գլոբալ համաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարը մասնակցում է Ռիյադում անցկացվող Աշխատաշուկայի գլոբալ համաժողովին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռիյադում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին (GLMC)՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության մարդկային ռեսուրսների և սոցիալական զարգացման հարցերի նախարար Ահմադ բին Սուլեյման Ալ-Ռաջհիի հրավերով։

Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների նախարարներ, քաղաքականություն մշակողներ, միջազգային և տարածաշրջանային կառույցների ղեկավարներ, համաշխարհային փորձագետներ, գիտական ոլորտի ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովի շրջանակում Արսեն Թորոսյանը մասնակցել է նախարարական կլոր սեղան քննարկմանը։ Անդրադառնալով աշխատանքի և զբաղվածության ոլորտում սահմանված գերակայություններին՝  նախարարն իր ելույթում նշել է, որ Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրով նախատեսվում է իրականացնել ավելի քան 100 միջոցառում, որոնք առաջիկա տարիներին միտված են լինելու մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորմանն ու զբաղվածության աճի ապահովմանը՝ բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ընդլայնման միջոցով։

Ռազմավարությամբ առանձնացված թիրախային խմբերից բացի Արսեն Թորոսյանը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչների տնտեսական ակտիվացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը։  Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է աշխատուժի արտաքին տեղաշարժը երկկողմ համաձայնագրերի միջոցով կարգավորելու քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս ապահովել աշխատողների իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական երաշխիքները։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում