ԼՂ-ից տեղափոխված 11 անձանց բոլոր կարիքները հոգալու ենք. ԱՍՀ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը կհոգա հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 11 անձանց բոլոր կարիքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Պատրաստվում ենք զբաղվել մեր հայրենակիցներով և մեր մեկ քաղաքացիով՝ այնպես, ինչպես զբաղվել ենք մեր մնացած 100 հազարից ավելի հայրենակիցների հարցերով: Հիմա էլ մեր մասնագետները մեր գործընկեր գերատեսչությունների մասնագետների հետ զբաղվում են նրանց հարցերով: Բոլոր կարիքները հոգալու ենք՝ կլինի առողջապահական, սոցիալական, այլ տեսակի»,-ասաց Թորոսյանը՝ վստահեցնելով, որ բոլոր հարցերով զբաղվում են:

Նրա խոսքով՝ բազմամասնագիտական թիմերը տեղում են, կորոշեն նրանց կարիքները, ամեն ինչը կապահովվի:

Նախարարը հորդորեց չմտնել այդ անձանց անձնական կյանք: Թորոսյանը նշեց, որ տեղափոխումը տեղի է ունեցել այդ անձանց ցանկությամբ և երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցությամբ:

Արսեն Թորոսյանը հունվարի 23-ին ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված քաղաքացիներից 10–ի առողջական վիճակը բավարար է, մեկ մարդ հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն՝ լրացուցիչ հետազոտության:

Հայերեն English فارسی ქართული Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի