Հայաստան են տեղափոխվել ԼՂ-ում բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս 1 ՀՀ քաղաքացի
1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղում բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։
Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,– գրել է նախարարը։