Սպորտ

Մեկնարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը. այն պատմական է Հայաստանի հավաքականի համար

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը. այն պատմական է Հայաստանի հավաքականի համար

Մեկնարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնության հիմնական փուլը, որին պատմության մեջ առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանի ֆուտզալի հավաքականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուբեն Նազարեթյանի սաներն ընդգրկված են B ենթախմբում, որտեղ կմրցեն Լիտվայի, Չեխիայի, Ուկրաինայի հավաքականների հետ:

Այս անգամ ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալում է երեք երկիր` Լատվիան, Լիտվան ու Սլովենիան: Այս առաջնությանը երեք նորեկներ են մասնակցում,այդ թվում նաև՝ Հայաստանը:

Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին՝ Ուկրաինայի հավաքականի դեմ։ Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիայի, հունվարի 28-ին՝ Լիտվայի հավաքականների հետ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում