Թրամփը կարծում է, որ ՄԱԿ-ին «հարկավոր է թույլ տալ» աշխատել՝ չնայած Խաղաղության խորհրդի ստեղծմանը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հարկավոր է թույլ տալ», որ ՄԱԿ-ը շարունակի աշխատել, երբ նրան հարցրել են Խաղաղության խորհրդի հետ կապված իր ծրագրերի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ տարբեր երկրների ղեկավարներ զգուշավորությամբ են մոտեցել Թրամփի հրավերին՝ միանալու Գազայի հատվածում իրադրության կարգավորման նպատակով ստեղծված Խաղաղության խորհրդին, որն, ըստ ԱՄՆ նախագահի, նպատակ ունի լուծել հակամարտություններ ամբողջ աշխարհում։ Ըստ դիվանագետների՝ սա կարող է խաթարել ՄԱԿ-ի աշխատանքը։

Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք նա ցանկանում է, որ «Խաղաղության խորհուրդը փոխարինի ՄԱԿ-ին»։

«Հնարավոր է։ ՄԱԿ-ը շատ օգտակար չի եղել։ Ես ՄԱԿ-ի ներուժի մեծ երկրպագու եմ, բայց այն երբեք չի օգտագործել իր ներուժը։ Կարծում եմ՝ հարկավոր է թույլ տալ, որ ՄԱԿ-ը շարունակի, քանի որ դրա ներուժը շատ մեծ է», - պատասխանել է Թրամփը։

2025 թ. նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ը բանաձև էր ընդունել, որով լիազորել էր ստեղծել Խաղաղության խորհուրդ, որի հետ աշխատող երկրները Գազայի հատվածում միջազգային կայունացնող ուժեր կտեղակայեն։ Գազայի հատվածում խաղաղության Թրամփի առաջարկած ծրագրով խորհուրդը պետք է ժամանակավորապես վերահսկեր Գազայի հատվածի կառավարումը, սակայն ավելի ուշ նա հայտարարեց, որ Խորհրդի գործունեությունը կընդլայնվի, և այն կզբաղվի հակամարտություններով աշխարհի տարբեր ծայրերում։

Թրամփն անորոշ ժամանակով կղեկավարի Խաղաղության խորհուրդը, որը բաղկացած է հետևյալ անդամներից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշներ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեեր, ամերիկացի գործարար Մարկ Ռոուեն, Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգա, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գեբրիել։

Խաղաղության խորհրդի կազմ մտնելու հրավեր են ստացել շուրջ 60 երկրի ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, Ռուսաստանի, Բելառուսի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի նախագահները, Հնդկաստանի վարչապետը, ԵՄ տարբեր երկրների և կառույցների ղեկավարներ։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին