Տնտեսություն

Դեսպան Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի հետ

1 րոպեի ընթերցում

Դեսպան Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի հետ

Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևը ներկայացրել է իր կողմից գլխավորած՝ Ղազախստանում նախորդ տարի ատոմային էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ ընդունված որոշման լույսի ներքո հիմնված կառույցի խնդիրները:

Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև ոլորտային համագործակցության հեռանկարները, որոնք սահմանված են 2025 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցության մասին երկկողմ փոխըմբռնման հուշագրով, ինչպես նաև համապատասխան միջազգային համաձայնագրերով, իրավական պարտավորություններով և կոնվենցիաներով, որոնց կողմ են հանդիսանում երկու երկրները:

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում