Գրենլանդիան չի վաճառվում, դրա սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն․ Ռոբերտա Մեցոլա

2 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Գրենլանդիան չի վաճառվում՝ Եվրամիության անունից աջակցություն հայտնելով Դանիային և Գրենլանդիայի ժողովրդին։

«Գրենլանդիան չի վաճառվում և դրա սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։ Երբ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հոկտեմբերին ելույթ էր ունենում Եվրոպական խորհրդարանում, ուղերձը հստակ էր՝ երբ Գրենլանդիան նայում է դեպի Եվրոպա, գտնում է ընկերների և դաշնակիցների։ Այդ ուղերձն արդիական է նաև այսօր։ Եվրամիությունը կանգնած է Դանիայի և Գրենլանդիայի ժողովրդի կողքին։ Միասնական ենք և վճռական»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մեցոլան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տևական ժամանակ է, ինչ հայտարարում է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու մտադրության մասին։ Թրամփը հայտարարել է, որ այդ քայլն անհրաժեշտ է Միացյալ Նահանգների անվտանգության համար։ Նրա խոսքով՝ «Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են վերցնել Գրենլանդիան, իսկ Դանիան դրա դեմ ոչինչ չի կարողանալու անել»։

Թրամփը նաև հայտարարել է, որ փետրվարի 1-ից 10 տոկոս մաքսատուրք է սահմանելու այն երկրներից ներմուծումների համար, որոնք դեմ են հանդես գալիս Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու իր ծրագրերին։ Այդ երկրներն են Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները և Ֆինլանդիան։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ 2026 թվականի հունիսի 1-ից այդ մաքսատուրքերը կհասնեն 25 տոկոսի և ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի հարցով գործարքը չի կայանա։

Ավելի վաղ Թրամփի որոշումը նոր մաքսատուրքերի սահմանման մասին քննադատել էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մակրոնը հայտարարել էր, որ որևէ սպառնալիք չի կարող ազդել իրենց վրա՝ լինի դա Ուկրաինայում, Գրենլանդիայում, թե որևէ այլ վայրում։ 8 երկրները, որոնց դեմ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել, համատեղ հայտարարություն էն տարածել՝ համերաշխություն հայտնելով Դանիանին և Գրենլանդիային։ 

 

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան