Գևորգ Պապոյանը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության 18-րդ գլոբալ համաժողովին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պապոյանը Բեռլինում կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության 18-րդ գլոբալ համաժողովին։
Էկոնոմիկայի նախարարը Գերմանիայի կգործուղվի հունվարի 16-18-ը։