Քաղաքականություն

Պապիկյանը բացառում է քաղաքական գործընթացներին բանակի մասնակցությունը

1 րոպեի ընթերցում

Պապիկյանը բացառում է քաղաքական գործընթացներին բանակի մասնակցությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բացառում է, որ բանակը կարող է ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանն այս մասին նշեց մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով դիտարկմանը, որ հունվարի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ուխտերթին մասնակցել են նաև Պաշտպանության նախարարության աշխատակիցներ:

«Դա ոչ աշխատանքային օրը, ոչ քաղաքական միջոցառմանը մարդու ցանկությամբ մասնակցություն է: Պատկերացնո՞ւմ եք՝ Պաշտպանության նախարարը խրախուսի, որ Զինված ուժերն ինչ-որ բանի մասնակցեն, այդ ժամանակ 1-2 մարդու կարձանագրե՞ք, թե՞ հազարավոր մարդկանց»,- ասաց Պապիկյանը:

Սուրեն Պապիկյանը հավելեց՝ ուխտերթին մասնակցել է որպես ՀՀ քաղաքացի, որպես ՔՊ վարչության անդամ և որպես Պաշտպանության նախարար:

«Ես ուսադիրներ չեմ կրում, զինվորական չեմ, իմ քաղաքական գործունեությունն օրենքով ոչ միայն արգելված չէ, այլև խրախուսելի է»,- ասաց Պապիկյանը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում