Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարը Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ–ԻԻՀ երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, որն ընդգրկում է տնտեսական, մշակութային, քաղաքական և անվտանգային ոլորտները։ Կողմերը վերստին կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, ինչի շրջանակում երկուստեք կարևորվել է Հյուսիս–հարավ ճանապարհային ենթակառուցվածքի զարգացումն՝ ի շահ երկու երկրների։ Գրիգորյանը վերոնշյալի համատեքստում ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ՀՀ Կառավարության հետևողական մոտեցումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում