Թրամփը հերթական անգամ շեշտել է, որ միայն իրեն է հաջողվել դադարեցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնի միջնորդությամբ խաղաղության վերաբերյալ համատեղ հռչակագրի ընդունմանը՝ հիշեցնելով նաև թեմայի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սպիտակ տան տարածած համապատասխան տեսանյութում Դոնալդ Թրամփը խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ՝ շեշտելով, որ միայն ինքն է կարողացել այդքան արագորեն լուծել տասնամյակների պատմություն ունեցող հակամարտությունը Երևանի ու Բաքվի միջև։

«Նրանք (խմբ․՝ նկատի ունի Հայաստանն ու Ադրբեջանը) 35 տարի պատերազմում էին։ Պուտինն ինձ ասաց, որ չի հավատում, որ ես կարգավորել եմ այդ պատերազմը, քանի որ ինքը՝ Պուտինը, փորձել է անել դա 10 տարի, իսկ ես կարգավորեցի այն տառացիորեն մեկ օրում»,-ասել է Թրամփը։

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հռչակագիր ստորագրեցին, որի տակ որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահը։ Վաշինգտոնի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրեցին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ նամակը՝ Մինսկի խումբը լուծարելու մասին։ Դրանից հետո թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։

Հայերեն العربية English فارسی ქართული Русский 中文

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել