Ռուսաստան

Լավրովը Կիևին մեղադրել է Պուտինի նստավայրն ԱԹՍ-ներով գրոհելու մեջ. Մոսկվան կվերանայի բանակցային դիրքորոշումները

2 րոպեի ընթերցում

Լավրովը Կիևին մեղադրել է Պուտինի նստավայրն ԱԹՍ-ներով գրոհելու մեջ. Մոսկվան կվերանայի բանակցային դիրքորոշումները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան դեկտեմբերի լույս 29-ի գիշերը ԱԹՍ-ներով գրոհ է ձեռնարկել Ռուսաստանի նախագահի` Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի վրա, ինչ արդյունքում Մոսկվան կվերանայի իր բանակցային դիրքորոշումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Սերգեյ Լավրովի հայտարարությունը։

Նշվում է, որ բոլոր 91 անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, և զոհերի մասին տեղեկություններ չկան։ 

«Նման անզգույշ գործողությունները անպատասխան չեն մնա. հարվածների թիրախներն ու ժամկետները արդեն որոշված ​​են»,-նշել է նախարարը։

Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան չի մտադրվում դուրս գալ Վաշինգտոնի հետ Ուկրաինայի շուրջ բանակցություններից։ 

«Մենք կցանկանայինք նշել, որ այս գործողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ ինտենսիվ բանակցությունների ընթացքում։ ՌԴ բանակցային դիրքորոշումը կվերանայվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիևի ռեժիմը վերջնականապես անցել է պետական ահաբեկչության քաղաքականության»,-շեշտել է Լավրովը։

Հաղորդվում է, որ որոշ ժամանակ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում ևս այս թեմային անդրադարձ է կատարվել․ Պուտինը Թրամփին հայտնել է, որ այդ գրոհն անպատասխան չի մնալու։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում