Զելենսկին ԱՄՆ-ից խնդրել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել 30-50 տարով

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին առաջարկել է Կիևին տրամադրել անվտանգության երաշխիքներ 30-50 տարի ժամկետով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է լրագրողների հետ զրույցում:

«Մենք սա քննարկել ենք մեր թիմերի հետ։ Երեկ մենք ԱՄՆ նախագահի հետ հաստատեցինք, որ ԱՄՆ-ից կունենանք անվտանգության ամուր երաշխիքներ։ Իսկապես, սա հավերժ չէ. փաստաթղթերը նախատեսում են այդ անվտանգության երաշխիքների տրամադրման 15 տարվա ժամկետ՝ այն երկարաձգելու հնարավորությամբ», - նշել է Ուկրաինայի առաջնորդը։

Նա նշել է, որ բարձրացրել է ավելի երկարաժամկետ երաշխիքների հարցը։

«Ես նրան ասացի, որ մենք պատերազմի մեջ ենք, և դա շարունակվում է գրեթե 15 տարի։ Հետևաբար, ես շատ կցանկանայի, որ երաշխիքներն ավելի երկար լինեին։ Եվ ես նրան ասացի, որ մենք շատ կցանկանայինք քննարկել 30, 40, 50 տարվա հնարավորությունը։ Եվ այդ դեպքում դա կլինի նախագահ Թրամփի կողմից պատմական որոշում», - հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է, որ «կմտածի այդ մասին»։

Ֆլորիդայում դեկտեմբերի 28-ին կայացած հանդիպման ժամանակ Թրամփը և Զելենսկին քննարկել են 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը: Կողմերը նշել են առաջընթացի մասին, սակայն նաև արձանագրել են, որ կան խնդրահարույց հարցեր: Խոսքն, այդ թվում, տարածքային զիջումների մասին է:

Միացյալ Նահանգներ

Զելենսկին խոսել է Ուկրաինայում ռազմական դրությունը վերացնելու պայմանների մասին

Հայերեն العربية Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում