Քաղաքականություն

Փաշինյանը ողջունել է Էրդողանի հայտարարությունը Հայաստանի հետ կարգավորման գործընթացում ակնկալվող խորհրդանշական քայլերի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը ողջունել է Էրդողանի հայտարարությունը Հայաստանի հետ կարգավորման գործընթացում ակնկալվող խորհրդանշական քայլերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե 2026 թվականի սկզբին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում խորհրդանշական քայլեր կլինեն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը Թուրքիայի նախագահի հայտարարությանն անդրադարձել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե կա՞ն քննարկումներ թուրքական կողմի հետ և ի՞նչ քայլերի կարելի է սպասել։ 

«Ես ողջունում եմ այդ պատրաստակամությունը։ Մեր երկկողմ երկխոսության շրջանակներում արդեն հասունացել է այն պահը, որ սիմվոլիկ և նույնիսկ ոչ սիմվոլիկ, ավելի լայն և կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան, և ես հույս ունեմ, որ դրանք տեղի կունենան»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում