Սիրիա-Ռուսաստան հարաբերությունները մտնում են նոր դարաշրջան․ կայացել է աշ-Շայբանի-Լավրով հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Սիրիա-Ռուսաստան հարաբերությունները մտնում են փոխադարձ հարգանքի վրա կառուցված նոր փուլ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է սիրիական SANA գործակալությունից, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան աշ-Շայբանին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

Աշ-Շայբանին ընդգծել է, որ Դամասկոսը հույս ունի կառուցել հավասարակշռված և հանգիստ հարաբերություններ բոլոր երկրների հետ։

 «Այս տարվա ընթացքում ձեռք բերված ամենակարևոր նվաճումը Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից ազատվելն էր», - նշել է աշ-Շայբանին։

Նա ընդգծել է, որ Սիրիան ձգտում է ներդրումներ ներգրավել՝ տնտեսական իրավիճակը բարելավելու և աշխատատեղերի հնարավորություններ ստեղծելու համար՝ մատնանշելով, որ սա միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևոր ոլորտներից մեկն է։

Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Նախարարները դատապարտել են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի խախտումներն՝ ընդգծելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի բանաձևերը հարգելու անհրաժեշտությունը։

Նախարար աշ-Շայբանին պաշտպանության նախարար գեներալ-մայոր Մարհաֆ Աբու Կասրայի և Գլխավոր հետախուզության վարչության պաշտոնյաների ուղեկցությամբ դեկտեմբերի 23-ին ժամանել է Մոսկվա։ Նրանք հանդիպել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր քաղաքական, ռազմական և տնտեսական հարցեր։

Ռուսաստան

Սիրիական պատվիրակությունը Պուտինի հետ քննարկել է քաղաքական, ռազմական և տնտեսական հարցեր

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով